211652_close_icon
views-count13177 դիտում article-date 16:37 04-11-2017

Սաակաշվիլին ուկրաինական սահմանն անօրինական հատելու համար տուգանք է վճարել

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժրի միավորում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի սահմանն անօրինականորն հատելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և տուգանք վճարել։ Այդ մասին այսօր հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Մարկիան Գարաբալան, հաղորդում է Ria Novosti-ն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին իր կողմնակիցների աջակցությամբ անցել էր Շեգինի անցակետը Լեհաստանի կողմից և հայտնվել Ուկրաինայի տարածքում։ Լվովի շրջանային դատարանը նրան մեղադրանք էր առաջադրել սահմանի անօրինական հատման համար և 130 դոլարի չափով տուգանք սահմանել։

Նմանատիպ նյութեր