211652_close_icon
views-count2901 դիտում article-date 15:15 04-11-2017

Ահաբեկիչներն ականանետային կրակ են բացել Դամասկոսի կենտրոնի ուղղությամբ. զոհվել են խաղաղ բնակիչներ

Ահաբեկիչներն ականանետային կրակոցներ են արձակել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական հատվածի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է սիրիական SАNA գործակալությունը։ Կրակահերթի հետևանքով զոհվել է 2 խաղաղ բնակիչ, ևս մի քանիսը ստացել են մարմնական տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ։ Ինչպես նշում է գործակալությունը, մի քանի ականներ պայթել են Դամասկոսի կենտրոնական Աբբասին հրապարակում։

Նմանատիպ նյութեր