211652_close_icon
views-count7387 դիտում article-date 15:01 04-11-2017

Բակո Սահակյանն ընդունել է հայաստանյան մի խումբ առաջատար բանկերի ղեկավարների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ՀՀ մի խումբ առաջատար բանկերի ղեկավարների՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ։ Քննարկվել են Արցախում բանկային ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությունը բավականին ակտիվ է ընթանում՝ կարեւորելով սերտ համագործակցության պահպանումը նաեւ ապագայում։

Նմանատիպ նյութեր