211652_close_icon
views-count11235 դիտում article-date 13:47 04-11-2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ուզբեկստանի նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ուզբեկստան կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է երկու պետությունների միջև առկա ներուժի ու փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Կողմերը հատկապես շեշտել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ այդ համատեքստում ընդգծելով համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն ու արդյունավետ գործունեության ծավալումը: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հարցերին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր