211652_close_icon
views-count10864 դիտում article-date 13:06 04-11-2017

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 1500 կրակոց. ԱՀ ՊՆ

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր