211652_close_icon
views-count40330 դիտում article-date 21:08 03-11-2017

Երևանում 30-ամյա քաղաքացու BMW-ի մեջ հայտնաբերվել է կասկածելի թմրանյութ. նա ձերբակալվել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն թմրանյութերի հայտնաբերում փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցները խուզարկություն են կատարել Երևան քաղաքի Առաքելյան փողոցի բնակիչ, 30-ամյա Հայկ Համբարձումյանին պատկանող BMW 535 մակնիշի 66 XX 660 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խուզարկությունը որը կատարվել է օրինական եղանակով՝ ընթերականների ներկայությամբ, ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային պարկ, որոնց մեջ եղել է 1,49գ և 1,52գ կշռով դեղնականաչավուն զնագված ու էլ. լամպ, որի պատերին եղել է սպիտակ զանգված: Քննիչի որոշմամբ Հ. Համբարձումյանը ձերբակալվել է, իսկ հայտնաբերվածը ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր