211652_close_icon
views-count5358 դիտում article-date 22:57 03-11-2017

Սեռական սկանդալները դառնում են համաշխարհային համաճարակ. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել: Նրա հրապարակած հայտարարությունում ասվում է. «Խորհրդարանի հասցեին հնչած շատ մեղադրանքներ, որոնք առաջացել են վերջին մի քանի օրում, ճիշտ չեն, քանի որ ես խոստովանում եմ, որ չեմ համապատասխանել վարքի բարձր չափանիշներին, որոնք պետք է պահպանեն Մեծ Բրիտանիայի զինված ուժերին մասնակից բոլոր անձինք»: Ֆելոնն ընդգծել է նաև. «Վարքի նորմերը փոխվում են: Այն, ինչ ընդունելի էր 10-15 տարի առաջ, կտրականապես անընդունելի է այժմ, այդ պատճառով էլ հրաժարական տալու իմ որոշումը ճիշտ է»: Անհասկանալի է, թե հստակ որ միջադեպի պատճառով է նախարարը հրաժարական տվել: Մի քանի օր առաջ հայտնի է դարձել, որ 2002թ-ին Ֆելոնը ձեռքը դրել է լրագրող Ջուլիա Հարթլի-Բրյուերի ծնկին լրագրողների հետ համատեղ ընթրիքի ժամանակ: Հարթլի-Բրյուերը Բի-Բի-Սի ռադիոյի եթերում ասել է. «Եթե Ֆելոնի հրաժարականի պատճառն այն է դարձել, որ նա ձեռք է տվել իմ ծնկին 15 տարի առաջ, ապա դա պատմության մեջ ամենաաբսուրդային հրաժարականն է: Հույս ունեմ, որ նրա որոշումը կապված չէ այդ միջադեպի հետ»: Նա ընդգծել է, որ իրեն ոտնձգության զոհ չի համարում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ գնահատում է ազնիվ վարքի այն օրինակը, որը ծառայել է Մայքլ Ֆելոնը՝ լքելով իր պաշտոնը: Վերջին ամսվա ընթացքում սա արդեն նմանատիպ 4-րդ ռեզոնանսային պատմությունն է: Ավելի վաղ հայտնի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին, դերասաններ Քեվին Սփեյսիին և Դասթին Հոֆմանին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար: Վայնշթեյնն արդյունքում զրկվել է սեփական ընկերությունում իր պաշտոնից, իսկ Սփեյսին՝ «Էմի» հեղինակավոր պարգևից: [url=https://jam-news.net/?p=67654&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր