211652_close_icon
views-count5336 դիտում article-date 17:12 03-11-2017

Ռուսաստանում «հեղափոխություն» կազմակերպելու փորձը կանխվել է. կան բազմաթիվ ձերբակալվածներ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է քաղաքական գործիչ Վյաչեսլավ Մալցևի «Արտպոդգոտովկա» շարժման մոսկովյան խմբի գործունեությունը: Խմբի աջակիցները փորձում էին մայրաքաղաքում զանգվածային անկարգություններ հրահրել, հայտնում է [url=https://ria.ru/incidents/20171103/1508146253.html]ria.ru[/url]-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԴԾ-ին: Հաղորդվում է, որ կազմակերպության անդամները նախապատրաստում էին վարչական շենքերի հրկիզումներ և հարձակումներ ոստիկանների վրա նոյեմբերի 4-ին և 5-ին անկարգություններ հրահրելու համար: Խմբերը գործել են Մոսկվայի շրջանում, Կրասնոյարսկում, Կրասնոդարում, Կազանում, Սամարայում և Սարատովում: Բոլոր ծայրահեղականները ձերբակալվել են, նրանց մոտից առգրավվել է 15 Մոլոտովի կոկտեյլ, հաղորդում է լրատվամիջոցը: Անվտանգության դաշնային ծառայությունում ընդգծել են, որ Մալցևը ստեղծել է «Արտպոդգոտովկա» շարժումը և համանուն ինտերնետային նախագիծը Ռուսաստանում «հեղափոխություն» կազմակերպելու համար: Հուլիսին Մալցևի դեմ հարուցվել է ծայրահեղականության մասին գործ: Նա հեռացել է երկրից՝ վախենալով ձերբակալությունից:

Նմանատիպ նյութեր