211652_close_icon
views-count3092 դիտում article-date 15:27 03-11-2017

Կրեմլը՝ APEC-ի գագաթնաժողովում Պուտին-Թրամփ հավանական հանդիպման մասին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև ցանկացած շփում կարևորագույն նշանակություն կարող է ունենալ միջազգային հարթակում, իսկ Վիետնամում նոյեմբերի 11-ին կայանաիք APEC գագաթնաժողովւմ այդ հանդիպումը չի բացառվում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք բացառում նման հանդիպում անցկացնելու հավանականությունը։ Իսկապես ներկա պահին այն համաձայնեցվում է, և երբ հստակեցվեն բոլոր մանրամասները, այդժամ կիրազեկենք»,-ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ կհանդիպի Պուտինին, ում հետ կցանկանար քննարկել Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունները։

Նմանատիպ նյութեր