211652_close_icon
views-count6125 դիտում article-date 10:20 03-11-2017

Անահիտ Բախշյանն անձնական ավտոմեքենան նվիրել է զինհաշմանդամներին աջակցող ՀԿ-ին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կրթության փորձագետ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն օրեր առաջ իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել է, որպեսզի այն ծառայեցվի զինհաշմանդամների կարիքներին: «Ես այդ մեքենան ոչ վաճառողն եմ, ոչ էլ վարողը, թող ծառայի զինվորներին»,- ասել է նա՝ զանգահարելով «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանին: Վերջինս զինծառայողների համար ստեղծվող վերականգնողական կենտրոնի նախաձեռնողներից ու ակտիվ մասնակիցներից է: Ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնը կգործի Երևանի պետական բժշկական համալսարանի շինություններից մեկի բազայի վրա, իսկ բացումը նախատեսված է հունվարի 28-ին: «Անահիտ Բախշյանը տեսնում էր, որ զինվորներին բերում-տանում ենք տաքսիներով, ասաց՝ մի ավտոմեքենա ունեմ, որն, ինձ թվում է՝ զինվորներին ավելի պետք կլինի»,- մեր զրույցում փոխանցեց Հայկուհի Մինասյանը: Անահիտ Բախշյանը նաև իր ծննդյան տարեդարձն է այնպես կազմակերպել, որ դա օգտակար լինի զինհաշմանդամների համար: Իր հյուրերին նա խնդրել է նվերը փոխարինել գումարով: Հավաքվել է մոտավորապես 4 միլիոն դրամ, որը նույնպես ուղղվել է զինհաշմանդամներին աջակցությանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր