211652_close_icon
views-count6925 դիտում article-date 11:45 03-11-2017

Թրամփը նշել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատի արժեքը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե որ ԱՄՆ-ի հետ Մեքսիկայի պետական սահմանին կառուցվելիք պատը կարժենա 2 անգամ քիչ, քան նախապես ենթադրվում էր։ «Կարծում եմ, որ կլինի 18 մլրդ դոլար«-ասել է նա։ ԱՄՆ-ի առաջնորդը ընդգծել է, որ ներկա պահին նախագահի ադմինիստրացիան հստակեցնում է աշխատանքների ծրագիրը, որից հետո կանցնի գործի։ Նշենք, որ ավելի վաղ պատի շինարարության արժեքը հայտարարվել էր մոտ 40 մլրդ դոլար։ Մեքսիկայի նախագահը, ինչպես և ավելի վաղ, հայտարարել է, որ ոչ մի լումա չի ներդնի պատի շինարարության գործում։

Նմանատիպ նյութեր