211652_close_icon
views-count16218 դիտում article-date 09:12 03-11-2017

Ավտովթար Շիրակի մարզում. բախվել են 34-ամյա վարորդի 06-ը ու 35-ամյա վարորդի 010-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Արթիկ Պեմզաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ 34-ամյա Երեմ Խաչատրյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 30 OU 438 համարանիշի և Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի բնակիչ 35-ամյա Գնել Պետրոսյանի վարած ВАЗ 21010 մակնիշի 03 UO 519 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթիկի հիվանդանոցի շտապօգնության աշխատակիցները տեղում բուժօգնություն ցուցաբերել 2 հոգու, ովքեր հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճնապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի ավագ քննիչ Հովիկ Սահակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր