211652_close_icon
views-count31189 դիտում article-date 20:20 02-11-2017

Ավտովթար Լոռու մարզում. Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին բախվել են 2 Opel-ները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Շենգավիթ թաղամասի բնակիչ, 47-ամյա Գուրգեն Կարապետյանի վարած Opel մակնիշի 27 SL 900 համարանիշի և Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 65-ամյա Սերժիկ Մաշինյանի վարած Opel մակնիշի 34 RD 879 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ի վարորդ Գ. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն և ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել հիվանդանոցից: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր