211652_close_icon
views-count11389 դիտում article-date 20:44 02-11-2017

Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել Արցախի խնդիրը

Պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է [url=https://ria.ru/politics/20171102/1508074535.html]ria.ru[/url]-ն: Ավելի վաղ թուրքական Sabah պարբերականը նշել էր, որ Էրդողանը Ադրբեջան այցից հետո օդանավում թուրք լրագրողներին հայտնել է Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին՝ «հաջորդ շաբաթ կամ դրանից մեկ շաբաթ հետո»: Նրա խոսքով՝ ինքը մտադիր է Պուտինի հետ քննարկել Արցախի հակամարտության կարգավորման հարցը: «Ես կխոսեմ այդ մասին Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, երբ մենք հանդիպենք հաջորդ շաբաթ: Նրա վերաբերմունքը շատ կարևոր է: Եթե Պուտինը, իրապես, սևեռվի այդ խնդրի վրա, այն հեշտ կլուծվի»,- հայտարարել է Էրդողանը:

Նմանատիպ նյութեր