211652_close_icon
views-count13261 դիտում article-date 19:19 02-11-2017

Գյումրու դրամատիկական թատրոնի երևանյան հյուրախաղի ծափերը նվիրվեցին Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում երեկ ներկայացումից առաջ բեմ բարձրացավ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել իր վաղեմի ընկեր և ազնիվ բարեկամ Ալեքսանդր Գրիգորյանի անմահ հիշատակը: Ռ.Կալինոսկիի «Հրեշը լուսնի վրա» բեմադրությունը Նիկոլայ Ծատուրյանի հոբելյանի շրջանակում խաղացվող երևանյան առաջին հյուրախաղային ներկայացումն էր, որի ծափերն Ալեքսանդր Գրիգորյանինն էին: Նոյեմբերի 6-ին և 8-ին Գյումրու դրամատիկական թատրոնը հյուրախաղային ևս երկու ներկայացումով հանդես կգա Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում: Հյուրախաղերին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր