211652_close_icon
views-count3613 դիտում article-date 18:44 02-11-2017

Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ասիական 12-օրյա շրջագայության: Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լու Կանգն այսօր առավոտյան ասել է, որ այցը նախատեսված է նոյեմբերի 8-ից 10-ը: Հաղորդում է [url=http://www.foxnews.com/world/2017/11/01/trump-coming-after-china-unless-it-takes-on-north-korea-officials-say.html]foxnews[/url]-ը: Երկու երկրների ղեկավարներըը քննարկելու են փոխադարձ առևտրի և համաշխարհային հիմնախնդիրների, այդ թվում Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային փորձարկումների թեմաները: Կանգն ասել է, որ Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ասպարեզներում և հույս է հայտնել, որ Թրամփի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Չինաստանից բացի Թրամփն այցելելու է ասիական ևս 4 երկրներ:

Նմանատիպ նյութեր