211652_close_icon
views-count13111 դիտում article-date 18:03 02-11-2017

Կրիշտիանու Ռոնալդու. Գնացեք, «գուգլում» տեսեք, ինչքան եմ խփում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայում «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո անդրադարձել է այս մրցաշրջանում իր խաղին: Պրիմերայի 10 խաղում Ռոնալդուն 7 գոլ է խփել, իսկ Չեմպիոնների լիգայի 4 խաղում աչքի է ընկել 6 անգամ: «Ես քի՞չ եմ խփում: Բացարձակապես հանգիստ եմ իմ գոլերի հաշվով: Թվում է, թե ձեզ միայն գոլերն ու թվերն են հետաքրքրում, այլ ոչ թե՝ լավ խաղը: Գնացեք, «գուգլում» գրեք՝ «Կրիշտիանուի գոլերը»: Բոլորը գոլերը, որ այնտեղ գտնեք, իմն են», ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր