211652_close_icon
views-count17152 դիտում article-date 18:20 02-11-2017

Սեռական բռնության դեպք Բաթումիի դպրոցում

Բաթումիի դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտուհին մեղադրում է ուսուցչին սեռական բռնության մեջ: Հաղորդում է [url=https://www.aliq.ge/սեռական-բռնության-դեպք-բաթումիի-դպրո/]aliq.ge[/url]-ն: Դպրոցի տեսուչը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողներին պատմել է աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգության փաստի մասին: Տեսուչն ասել է, որ 11-րդ դասարանի աշակերտուհին մանրամասնորեն պատմել է սեռական բնույթի բռնության մասին, որն իրականացրել է ուսուցիչը: Տարածված տեղեկատվության համաձայն, ուսուցիչն աշակերտին անհատական դասընթաց անցկացնելու նպատակով հրավիրել է վարձակալած բնակարան, որտեղ իրականացրել է սեռական ոտնձգություններ: Սեռական բռնություն իրականացնելու մեջ մեղադրվող ուսուցիչը կտրականապես ժխտել է մեղադրանքները՝ ասելով, թե աշակերտն ամեն ինչ հորինել է, քանի որ մինչ այդ միջադեպ է տեղի ունեցել դասի ժամանակ։ Ուսուցիչը պնդում է, թե դասի ընթացքում նկատողություն է արել աշակերտուհուն, ինչը վեճի է վերածել, այնուհետեւ ուսուցիչն աշակերտին տարել է դպրոցի տեսուչի մոտ, որտեղ էլ աշակերտուհին պատմել է սեռական ոտնձգությունների մասին: Գործն արդեն մի քանի օր հետաքննվում է ներքին գործերի նախարարության կողմից, չնայած դպրոցի տնօրենը տեղի ունեցածի մասին տեղեկատվություն չունի:

Նմանատիպ նյութեր