211652_close_icon
views-count5834 դիտում article-date 16:46 02-11-2017

Ավարտվել են ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ բանակցությունները. փոխնախարար

Եվրոպական Միությունը Հայաստանի քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից մեկն է: ԱԺ-ում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նա Հայաստանի համար կարևոր ձեռքբերում է համարում Հայաստան-Եվրոպական Միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և նախաստորագրումը: «Այս օրերին ավարտին է հասցվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության առաջնայնությունների մշակումը, որը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ մեկտեղ ուղղորդելու է հատկապես տարբեր ոլորտներում մեր երկկողմ համագործակցության հետագա զարգացումը»,- ընդգծեց ՀՀ ԱԳ փոխնախարարը: Ընթացքի մեջ են քննարկումները ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք «Միասնական աջակցության շրջանակ» փաստաթղթի շուրջ, որը համակարգվում է ՀՀ փոխվարչապետի կողմից: Ավարտվել են նաև Եվրոպական Միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին բանակցությունները:

Նմանատիպ նյութեր