211652_close_icon
views-count8022 դիտում article-date 16:33 02-11-2017

Խոստացված ներդրումների 45%-ն իրականացվել են. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասուլիս է հրավիրել, որը տևել է մոտ 1,5 ժամ: Պաշտովարման 1-ամյակի առիթով վարչապետն ամփոփել է աշխատանքի արդյունքները և պատասխանել լրագրողների հարցերին: Անդրադառնալով խոստացված ներդրուների վերաբերյալ հարցին, վարչապետն ասել է, որ կանխատեսված 830 մլն ներդրումներից 8 ամիսներին կատարվել է 376 մլնը՝ 45 տոկոսը: Դրանք ներառում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները, դրանցում ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային իրականացվող ներդրումները: Վարչապետի խոսքով՝ ԱՎԾ հրապարակած պաշտոնական տվյալները չեն կարող կոռելացվել կառավարության կողմից հնչեցված ներդրումային ծավալների հետ, քանի որ դրանք վերաբերում են միայն օտարերկրյա ներդրումներին, չեն ներառում պետական ծրագրերը: «Այստեղ կան թվեր, որ համընկնում են, կան տվյալներ, որ չեն համընկնում: Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ այս ծրագրերը, որոնք նախանշել ենք, մինչև տարվա վերջ հիմնականում իրականացնելու ենք: Այսինքն՝ մենք այստեղ ունենալու ենք 100 տոկոսին մոտ ցուցանիշ, եթե ոչ 100 տոկոս»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր