211652_close_icon
views-count6084 դիտում article-date 14:37 02-11-2017

Սերխիո Ռամոս. Մենք դեռ բոլորին տեղը կդնենք

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Տոտենհեմից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/02/1081245/]պարտությունը[/url] (1:3): «Հասկանում ենք, որ վերջին արդյունքները մեր երկրպագուներին հիասթափեցրել են, սակայն «Ռեալը» միշտ կարողացել է ռեաբիլիտացվել: Մենք դեռ տեղը կդնենք բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե մենք տապալված ենք: Իմ փորձից գիտեմ. հենց մի երկու խաղ պարտվում ենք, անմիջապես ճգնաժամի մասին խոսակցություններ են սկսվում: Պետք է հանգստություն ու միասնություն պահպանել: Ցանկացած մրցաշարում, Չեմպիոնների լիգայում, մենք դեռ ողջ ենք: Չպետք է կասկածել, որ շատ շուտով «Ռեալի» մոտ ամեն ինչ կկարգավորվի», ասել է Ռամոսը:

Նմանատիպ նյութեր