211652_close_icon
views-count6670 դիտում article-date 16:39 02-11-2017

Կադիրովը՝ Լենինի աճյունը հողին հանձնելու մասին

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կողմ է, որպեսզի Վլադիմիր Իլյիչի զմռսված աճյունը հողին հանձնվի վերջապես։ Նման հարց էր ավելի վաղ բարձրացրել Քսենյա Սոբչակը, իսկ նախօրեին ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ հարցը պետք է իր ուրույն լուծումը ստանա, սակայն, ամենայն հավանականությամբ, հանրաքվեի միջոցով։ Ըստ Կադիրովի՝ հարցը պետք է լուծի միայն ՌԴ նախագահը։ «Ես միայն գիտեմ, որ բավական է աչք տնկել Լենինի աճյունի վրա։ Վաղուց ժամանակն է թաղել հեղափոխության ղեկավարին, դա կլինի և խելամիտ, և մարդկային»,-ասել է նա և հավելել, որ ճիշտ չէ, երբ Ռուսաստանի սրտում՝ Կարմի հրապարակիմեջտեղում, մահացածի դի է դրված։

Նմանատիպ նյութեր