211652_close_icon
views-count5807 դիտում article-date 15:59 02-11-2017

Ռուսաստանի ՊՆ-ն «աշխարհագրական աբսուրդ» է անվանել ամերիկյան կոալիցիայի հայտարարությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը «աշխարհագրական աբսուրդ» է անվանել Սիրիայում կառավարական ուժերից հազարավոր արաբների փախուստի մասին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հայտարարությունը, հաղորդում է Ria Novosti-ն։ «Վերջին օրերին Ջերարդը պարզապես չափազանցեց Սիրիայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր երևակայության սահմանները։ Ամեն դեպքում, շատ տարօրինակ էր լսել ինչ-որ աշխարհագրական աբսուրդ՝ կոալիցիայի հրամանատարությունից ազատագրված Դեյր–ազ-Զորից դեպի Մեյադինի կողմը իբրև թե հազարավոր արաբների փախուստի մասին»,-ասել է Կոնաշենկովը։ Վերջինիս խոսքով՝ Սիրիայում չկա այնպիսի մարդ, ով կցանկանա փախչել հյուսիս՝ այն էլ՝ դեպի Ռաքքայի կողմը։

Նմանատիպ նյութեր