211652_close_icon
views-count3567 դիտում article-date 14:54 02-11-2017

Ահաբեկչություն՝ Աֆղանստանում. 15 մարդ ողջ-ողջ այրվել է

Աֆղանստանում բենզատարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել, ևս 27-ը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է Reuters-ը։ Դեպքը տեղի է ունեցել Չարիքար քաղաքում։ Տեղի անվտանգության ծառայության ներկայացուցչի խոսքով՝ գործի է դրվել ռումբ և պայթյունից 2 բենզատարներ են վնասվել, ինչից էլ հրդեհ է բռնկվել այդտեղ գտնվող ավտոբուսի մեջ, որում եղել են ուղևորներ։ Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։

Նմանատիպ նյութեր