211652_close_icon
views-count8379 դիտում article-date 12:44 02-11-2017

Թրամփը Նյու Յորքում ահաբեկչություն իրականացրած 29-ամյա տղամարդու համար մահապատիժ է պահանջել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ նախօրին Նյու Յորքի Մանհաթթան շրջանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մեջ մեղադրվող 29-ամյա Սեյֆուլլահ Սայիպովը պետք է մահապատժի ենթարկվի, հաղորդում է gazeta.ru-ն։ «Նյույորքյան ահաբեկիչն ուրախ է, խնդրել է կախել ԻՊ-ի դրոշը իր հիվանդասենյակում։ Նա 8 մարդու է սպանել, լրջորեն վիրավորել 12-ին և պետք է ենթարկվի մահապատժի»,-գրել է ամերիկյան առաջնորդը։ Հիշեցնենք, որ ծնունդով ուզբեկստանցի Սայիպովը իր վարած ֆուրգոնով վրաերթի է ենթարկել հեծանվորդների, ինչից հետո դուրս է եկել ավտոմեքենայից և իր մոտ եղած հրազենից կրակոցներ արձակել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով։

Նմանատիպ նյութեր