211652_close_icon
views-count12711 դիտում article-date 22:19 01-11-2017

Յուպ Հայնկես. Խավի Մարտինեսը արտակարգ գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Սելթիկին» հաղթելուց հետո «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը ընդգծել է Խավի Մարտինեսի հաղթական գոլը: Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստն այդ դրվագում վնասվածք ստացավ: «Խավի Մարտինեսը հաճախ էր կենտրոնական պաշտպանի դիրքում խաղում, սակայն այս հարցում ես այլ տեսակետ ունեմ: Այն պահից, ինչ նա տեղափոխվեց կիսապաշտպանություն, մենք առաջադիմել ենք կայունության և մեր պաշտպանական աշխատանքում՝ ընդհանուր առմամբ: Գումարած՝ նա շատ վտանգավոր է ստանդարտ իրավիճակներում: Իր գոլը նա խփեց անհավանական կերպով: Ամեն մեկը չէ, որ այդպես կարող է», ասելէ Հայնկեսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր