211652_close_icon
views-count5524 դիտում article-date 21:35 01-11-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ նախագահին, Ամերիկայի ողջ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ «Նման անմարդկային գործողությունները վերահաստատում են մեր այն համոզմունքը, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում, և անհրաժեշտ է միասնականորեն ու վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը մարդկության դեմ ուղղված այդ չարիքն արմատախիլ անելու համար: Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի հետ մենք աղոթում ենք անմեղ զոհերի հոգիների խաղաղության և վիրավորների առողջության համար»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր