211652_close_icon
views-count41463 դիտում article-date 21:10 01-11-2017

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 33-ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակիչ, 33-ամյա Հարություն Հովհաննիսյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում իր վարած Volkswagen Bora մակնիշի 35 NF 018 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 55 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Հարությունյանն ու նրա ուղևոր, Արմավիր քաղաքի բնակիչ Արայիկ Փանոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր