211652_close_icon
views-count46192 դիտում article-date 20:13 01-11-2017

Վայքում մեծ հանդիսավորությամբ բացվեց ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված հուշաղբյուր- խաչքար. բացումը կատարեցին հերոսների մայրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում՝ Վայքի զորամասի հարևանությամբ, մեծ հանդիսավորությամբ բացվեց 2016 թվականի ապրիլյան հերոսամարտում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հերոսներին նվիրված հուշաղբյուր-խաչքար, որտեղ ամփոփված են անմահների անունները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին հերոս զինվորների ընտանիքի անդամներ Հայաստանի ողջ տարծքից, տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, Երկրապահ կամավորական միության մեծ թվով անդամներ և վեդեցիներ: Հուշահամալիրի կառուցման գաղափարը Վայքի ավագանու անդամ Վահե Թադևոսյանինն է: Վերջինս իր անձնական միջոցներից էլ հենց տրամադրել է աշխատանքների իրականացման և մյուս ծախսերը հոգալու համար: Հուշահամալիրը օրհնեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը: Հուշարձանի տեղադրումը նպատակ ունի հավերժացնելու հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիների սխրանքն ու քաջագործությունը: Հուշաքարը խաչի և թրի միաձուլում է և խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիներին: Հուշարձանի բացումը կատարեցին հերոսների մայրերը, որից հետո հյուրերը ծաղիկներ խոնարհեցին հուշարձանի մոտ: Միջոցառմանը շնորհակալագրեր հանձնվեցին հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զինվորների ընտանիքի անդամներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 443+
443+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր