211652_close_icon
views-count29474 դիտում article-date 20:08 01-11-2017

Թրամփը կոչ է արել չեղյալ համարել «Գրին քարտ»-ի ամենամյա խաղարկությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել չեղյալ համարել «Գրին քարտ»-ի ամենամյա խաղարկությունը, որը շահողներին ԱՄՆ-ում օրինական ապրելու, աշխատելու, սովորելու հնարավորություն է տալիս: Այս մասին հայտնում է TACC-ը: Նախագահը մեկնաբանել է այդ որոշումը՝ մեջբերելով այն փաստը, որ Նյու Յորքում երեկ՝ հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը Ուզբեկստանի քաղաքացի է, ով ԱՄՆ է տեղափոխվել 2010 թվականին՝ շահելով «Գրին քարտ»: ԱՄՆ ղեկավարությունը այսուհետ պետք է ավելի խիստ և խելացի լինի այդ հարցում,- նշել է նախագահը: Նշենք նաև, որ ԱՄՆ կոնգրեսը դեռևս չի քննարկել այդ հարցը: Հիշեցնենք, որ բազմազանության արտոնագրերի ամենամյա ծրագիրը կամ Գրին քարտի խաղարկությունն անցկացվում է ԱՄՆ Կոնգրեսի որոշման համաձայն և Պետքարտուղարության հովանու ներքո: Այս ծրագիրն ամեն տարի պատահական ընտրության միջոցով ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու հնարավորություն է տալիս 55 հազար անձանց այն երկրներից, որոնք իրավունք ունեն մասնակցել այս ծրագրին: Գրին քարտը ԱՄՆ-ում օրինական ապրելու, աշխատելու, սովորելու և իրավունք է տալիս:

Նմանատիպ նյութեր