211652_close_icon
views-count17955 դիտում article-date 18:25 01-11-2017

Հենրիխ Մխիթարյան. Օրեր էին լինում, երբ լացում էի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական Матч ТВ» հեռուստաալիքը Մանչեսթերում մեծ հաղորդում է պատրաստել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան մասին, որից մի հատված արդեն հրապարակել է: Հայ ֆուտբոլիստն անդրադարձել է անգլիական ակումբ տեղափոխվելու, նոր թիմում դժվարությունները հաղթահարելու, գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի թեմաներին և շատ այլ հարցերի: ««Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուց հետո կարծես երազի մեջ լինեի: Չէի հավատում, որ դա տեղի է ունեցել: Իհարկե, շատ էի ուրախացել և մի քանի շաբաթ չէի կարողանում ուշքի գալ: Օրեր էին լինում, երբ լացում էի: Մտածում էի, թե ոչինչ չի ստացվի: Սակայն հաջորդ օրը մոռանում էի և նորից դուրս գալիս խաղադաշտ ու մարզվում: Ներդնում էի ուժերիս հարյուր տոկոսն ու մի բան ավելի: Մորական կողմից տատիկս մոսկվացի է: Մանկությունում ամեն տարի մեկ ամիս անցկացնում էի Մոսկվայում: Այդ ժամանակ երկրպագում էի «Սպարտակին», ասել է Մխիթարյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր