211652_close_icon
views-count8007 դիտում article-date 16:59 01-11-2017

Շախմատի ԵԱ-2017. Հայաստան-Հունգարիա. առաջատարների մրցամարտ. ուղիղ միացում

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում մեկնարկում է 5-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն այս տուրում Հոնգարայի ընտրանին է, որը երեկ անակնկալ մատուցեց՝ հաղթելով Ռուսաստանի հավաքականին: 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Նիդերլանդների ընտրանուն: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ, երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը պարտվեց Էրվին Լյամիին, իսկ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը համապատասխանաբար 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա հաղթեցին իրենց մրցակիցներին: 4-րդ տուրից հետո 3 հավաքական՝ Հայաստանը, Հունգարիան և Խորվաթիան վաստակել են 7-ական թիմային և գլխավորում են աղյուսակը: Հայաստան-Հունգարիա մրցամարտի պարտիաների ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր