211652_close_icon
views-count8050 դիտում article-date 14:44 01-11-2017

Հայաստանը ցանկանում է ռուսական ձեռնարկությունների հետ արդյունաբերական փոխգործակցություն զարգացնել. Սերժ Սարգսյան

Հայաստանը պատրաստ է և ձգտում է ռուսական ձեռնարկությունների հետ զարգացնել փոխգործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, ռադիոէլեկտրոնիկան։ Այդ մասին Ria Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Առաջին հերթին, մենք հենց զբաղվում ենք արդյունաբերական համագործակցությամբ և զարգացնելու ենք գործիքաշինությունը, հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, ռադիոէլեկտրոնիկան։ Այստեղ կան լավ ու մեծ հնարավորություններ։ Եվ այդ կապակցությամբ անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայերի 2.3-ը Հայաստանից դուրս է ապրում։ Նրանք լավ են ինտեգրված այն երկրների հասարակություններում, որտեղ բնակվում են և լավ արդյունքների են հասնում, այդ թվում՝ արդյունաբերության ոլորտում, հետաքրքրվում են նաև մեծ շուկաներով»,-ասել է ՀՀ նախագահը։ Ս. Սարգսյանի խոսքով՝ արդեն իսկ ստեղծվել են մի քանի համատեղ ձեռնարկություններ։ «Եվ եթե ես խոսում եմ արդյունաբերական փոխգործակցության մասին, ի նկատի ունեմ ժամանակակից մրցունակ արտադրանքի թողարկումը»,-հավելել է նախագահը։

Նմանատիպ նյութեր