211652_close_icon
views-count3220 դիտում article-date 11:47 01-11-2017

Միջազգային հարթակում ԱՄՆ-ի որդեգրած ուղղությունը բացահայտ էգոիստական է. ՌԴ փոխարտգործնախարար

Մոսկվան ռուս-ամերիկյան հարաբերությունները լավացնելու ուղղությամբ Վաշինգտոնի կողմից ձեռնարկվող որևէ քայլ չի տեսնում, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Tass-ը։ «Մինչ հիմա մենք, բացի անորոշ ազդանշաններից, այլ բան չենք տեսնում։ Տեղի է ունենում միայն այնպիսի գործողությունների շարք, որն ուղղակի անընդունելի է մեզ համար և այդ գործողություններն ավելի են մեզ փակուղու մեջ գցում՝ ստեղծելով մշտական ճգնաժամի մթնոլորտ»,-ընդգծել է Ռյաբկովը։ Վերջինիս խոսքով՝ դրա ողջ պատասխանատվությունը միայն ամերիկյան կողմի վրա է։ Հավելել է, որ Մոսկվան կփորձի Վաշինգտոնին վերադարձնել իրականություն և ցույց տալ, որ ամերիկյան պատժամիջոցներից տուժում են հենց իրենք՝ ամերիկացիները։

Նմանատիպ նյութեր