211652_close_icon
views-count4325 դիտում article-date 10:18 01-11-2017

Հոգեբուժարանի աշխատակիցը դատի է տվել տնօրինությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները աշխատավարձի համար դատի են տվել ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի սեպտեմբերին «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնի» աշխատակից Ստելլա Եղիազարյանը դիմել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և պահանջում է՝ հոգեբուժարանը վճարի իրեն հասանելիք աշխատավարձը: Սեպտեմբերի 28-ին էրեբունի դատարանը այս գործը ընդունել է վարույթ և դատական նիստ նշանակել 2018 թվականի փետրվարի 26-ին: Ասել է, թե հոգեբուժարանի աշխատակիցը մյուս տարի նոր կմասնակցի իր գործով դատական նիստին, իսկ թե քանի տարի հետո դատարանը որոշում կկայացնի, դժվար է ասել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր