211652_close_icon
views-count7066 դիտում article-date 09:41 01-11-2017

Բննախը մտադիր է արգելել Հայաստանի 22 գետի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի ղեկավարած Բնապահպանության նախարարությունը մտադիր է առաջիկայում արգելել Հայաստանի 22 գետի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Պատճառը ՀԷԿ-երի կողմից գետերին հասցված էկոլոգիական վնասներն են: Բայց ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, ՀԷԿ-եր արգելվում է կառուցել նաև այն գետերի վրա, որտեղ արդեն իսկ գործող ՀԷԿ-եր ունեն ՀՅԴ բարձրաստիճան դեմքերը՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Այդ գետերի վրա ՀԷԿ ունի անգամ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ընտանիքը, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Ու արդյունքում հետաքրքիր վիճակ է ստեղծվել. ՀՀ ԲՆ-ն այսպես փորձում է փրկել ՀԷԿ-երի առատության հետևանքով սպասվող բնապահպանական հնարավոր աղետը, միաժամանակ նաև «կանաչ լույս է վառում» գործող ՀԷԿ-երի համար, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, և եղած ՀԷԿ-երը չեն փակվի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր