211652_close_icon
views-count14922 դիտում article-date 18:51 31-10-2017

Հաջողությամբ ավարտվեց միջազգային հավատարմագրման մարմնի՝ ANAB-ի կողմից «ՀԱԲԼԾԿ»-ում իրականացված գնահատումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան ստեղծման իսկ օրվանից ունենալով փորձառու և բանիմաց մասնագետներ և հագեցած լինելով լավագույն, գերժամանակակից սարքավորումներով հանրապետությունում տարիներ շարունակ ապահովում է լաբորատոր ծառայությունների զարգացման կայուն առաջընթաց: Հավատարիմ մնալով իր որդեգրած զարգացման ուղուն՝ ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման համար նախատեսված նախապատրաստական բոլոր աշխատանքները նախանշած ժամկետում ավարտին հասցնելուց հետո ս/թ հոկտեմբերի 24-26-ը ըստ գործունեության իրականացման վայրի գնահատման նպատակով լաբորատոր կառույցը հյուրընկալեց Միջազգային հավատարմագրման ֆորումի (IAF) և Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության (ILAC) անդամ Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի՝ ANAB-ի գլխավոր գնահատող Ռասուլու Դիալոյին: Գնահատման արդյունքում հաստատվեց, որ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան համապատասխանում է վերոնշյալ ստանդարտով սահմանված պահանջներին: Այսպիսով, ի ուրախություն բոլորիս, Հայաստանի Հանրապետության միակ պետական սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի պատշաճ գործունեությունը մեկ անգամ ևս հաստատվեց, այս անգամ արդեն միջազգային հեղինակավոր կառույցի կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր