211652_close_icon
views-count4817 դիտում article-date 16:30 31-10-2017

Իսպանիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը

Իսպանիաի սահմանադրական դատարանը կասեցրել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևը, որն ընդունել է Կատալոնիայի խորհրդարանը, հաղորդում է Ria Novosti-ն։ Հիշեցնենք, որ հռչակագրի ընդունումից մեկ ժամ անց Իսպանիայի սենատը կիրառեց Սահմանադրության 155-րդ հոդվածը, այն է՝ Մադրիդն այսուհետ ուղիղ կկառավարի Կատալոնիան։ Իսկ դրանից հետո ինքնավար մարզի ժեներալիտտը և խորհրդարանը լուծարվեցին։ Սահմանադրական դատարանը Կատալոնիայի իշխանություններին 3 օր էր տվել, որպեսզի վերջիններս իրենց իսկ ընդունած բանաձևից հրաժարվեն։

Նմանատիպ նյութեր