211652_close_icon
views-count12796 դիտում article-date 17:11 31-10-2017

«Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված ծրագիրն արժանացել է Երևանի ավագանու հավանությանը

Հոկտեմբերի 31-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել է «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի Երևան քաղաքի Ազատության պողոտայի հ.19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի մշակութային գործունեության և վերանորոգման ծրագրի մասին որոշման նախագիծը։ Ներկայացնելով նախագիծը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշել է, որ «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամը կենտրոնի նորոգումից հետո նախատեսում է այնտեղ իրականացնել թատրոնի, պարարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի, մեդիա ոլորտի ուսուցման ծրագրեր՝ կենտրոնը դարձնելով մշակութային բարձր արժեքների տարածման և քարոզելու վայր: Նիստին հրավիրվել էր նաև Հիմնադրամի տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ով որոշակիորեն մանրամասնել է ներդրումային ծրագրի նպատակները՝ վստահեցնելով, որ այս կենտրոնի գործունեությունն իր ուրույն դերակատարումը կունենա մշակութային մի շարք ոլորտների շարունակական զարգացման գործում: Որոշման նախագծի ներկայացմանը հաջորդած հարց ու պատասխանից և ելույթներից հետո Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ հաստատել է վերոնշյալ որոշման նախագիծը:

Նմանատիպ նյութեր