211652_close_icon
views-count14047 դիտում article-date 14:04 31-10-2017

Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից. նոր դեսպան է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ազատել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Ռուբեն ՍԱԴՈՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,-ասված է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր