211652_close_icon
views-count31270 դիտում article-date 13:44 31-10-2017

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ «Լազուր» ժողգործիքների համույթի տարեկան հաշվետու համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում «Լազուր» ժողգործիքների համույթը տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառումն անցկացվեց Ալավերդու մշակույթի տանը, որին ներկա էին աշուղ Նազելին և ասմունքող Ռուսլան Բաղդասարյանը, ինչպես նաև մեծ թվով հանդիսատեսներ։ Հնչեցին հայկական ժողովրդական երգեր, այդ թվում՝ աշուղ Նազելիի երգերից։ Աշուղն իր խոսքում նշեց մարզերում նմանատիպ համույթների գործունեության կարևորությունը և անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ հանդիսատեսի ներկայությունը նմանատիպ միջոցառումներին ոգևորիչ ու խրախուսիչ է։ Նա համույթին նվիրեց Սայա Նովայի երգացանով գիրք՝ նշելով, որ գիրքը նվիրում է համույթին՝ Թովմաս Պողոսյանի խորհրդով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր