211652_close_icon
views-count3944 դիտում article-date 10:41 31-10-2017

Սոբչակը և Ղրիմը՝ հասարակական կարծրատիպի տապալում. «Ամերիկայի ձայն»

Վերջին 3 տարիներին Ռուսաստանի հասարակության ներսում Ղրիմի բռնակցման վերաբերյալ դիրքորոշումը դարձել է այն այցեքարտը, որի օգնությամբ անմիջապես պարզվում է քաղաքացու կարծիքը մի շարք հարցերի շուրջ: Այս հարցում այսպես կոչված «ճիշտ» և «հայրենասիրական» մոտեցումը հնչեցրեց Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը. «Ղրիմի ապագան որոշել են այս տարածքում ապրող մարդիկ: Նրանք քվեարկել են Ռուսաստանի հետ միավորման համար: Վերջ, վերջակետ»: Նույնիսկ իրեն արմատական ընդդիմություն անվանող Ալեքսեյ Նավալնին ստիպված է մեծագույն զգուշությամբ խոսել Ղրիմի մասին: «Ղրիմն ի՞նչ է, երշիկով սենդվի՞չ, որ այն վերադարձնենք», - ասում էր Նավալնին: Ռուսաստանի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրել պատրաստվող Քսենիա Սոբչակը սակայն օրերս թույլ է տվել իրեն այն, ինչ չէր թույլ տալիս և ոչ մի քաղաքական գործիչ: Հետևելով Վլադիմիր Պուտինի ոճի նա հայտարարել է՝ «Միջազգայի իրավունքի տեսակետից Ղրիմն Ուկրաինայինն է: Վերջակետ»: Չնայած որոշ սպասումների, այդ հայտարարության համար Սոբչակին չձերբակալեցին, ինչն ակնկալվում էր ելնելով ՌԴ նոր օրենքներից, և նույնիսկ Կրեմլն իր խոսնակի միջոցով սահմանափակվեց «իր տեսքով և բովանդակությամբ սխալ հայտարարություն» ձևակերպումով: Սկանդալային պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան, մի պահ շեղելով ուշադրությունը Ռուսաստանի վերջին թագավորի պատիվը տարբեր տեսակի պարուհիներից և ռեժիսորներից պահպանելուց, հայտարարեց, որ Ղրիմի և Սևաստոպոլի պատկանելիությունը Ռուսաստանին բոլորին է հայտնի: Ի պատասխան Քսենիա Սոբչակը հիշեցրել է, որ այդ բոլորի մեջ զարմանալիորեն չի ներառված համաշխարհային ամբողջ հանրությունը: «Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ չի ճանաչել համաշխարհային և ոչ մի տերություն, նույնիսկ Բելառուսը չի ճանաչել», - նշել էր Սոբչակը: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4092661.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր