211652_close_icon
views-count7612 դիտում article-date 10:22 31-10-2017

Ամանորը Հայաստանում նշելը թանկ հաճույք է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամանորին երկու ամիս է մնացել, սակայն Հայաստանի մի շարք հանգստյան տներում այդ օրերի համար տեղերի մեծ մասը զբաղեցված է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է անցկացրած փոքրիկ հարցման արդյունքում: «Միայն թե նկատենք, որ տանից դուրս Ամանորը նշելը հատկապես ՀՀ տարածքում բավական թանկ հաճույք է՝ Ծաղկաձորի, Աղվերանի հանգստյան տներում ամանորյա փաթեթների արժեքը սկսում է հիմնականում 500 հազար դրամից, և եթե ընտանիքը երկու հոգուց ավելի է, ապա գինը գերազանցում է 1 մլն դրամը: Քիչ չեն նաև Ամանորը հարևան Վրաստանում դիմավորող հայերը. այնտեղ անհամեմատ ավելի էժան է, և կարելի է մինչև 500 դոլարի սահմանում 5 օր անցկացնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր