211652_close_icon
views-count5204 դիտում article-date 10:04 31-10-2017

ԵՄ-ում սկանդալ է հասունանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ ան­դամ երկրների գագաթնաժողո­վի հռչակագրի երկրորդ կետում նշված է, որ բրյուսելյան գագաթնաժողովի մասնակիցներն աջակցում են ԱլԳ անդամ երկր­ների տարածքային ամբողջա­կանությանը և սահմանների անձեռնմխելիությունը: ԵՄ անդամ Իսպանիայի և կիրակի օրն անկախացած Կատալոնիայի համար այս դրույթը չափազանց էական և կարևոր է: Այս դրույթին աջակցում են նաև ԱլԳ անդամ առնվազն երեք եր­կիր՝ Ուկրաինան, Վրաստանը և Ադրբեջանը: Հայաստանը փոր­ձում է ամեն գնով հռչակագրում ներառել դրույթ այն մասին, որ բրյուսելյան գագաթնաժողովն աջակցում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մինչ այս դա գրեթե անհնար է թվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր