211652_close_icon
views-count26169 դիտում article-date 09:55 31-10-2017

Վարդան Այվազյանը հիմնահատակ քանդում է Չարենցավանի հաստոցաշինական գործարանը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իր սեփականությունը համարվող Չարենցավանի հաստոցաշինական գործարանը Վարդան Այվազյանը հիմնահատակ քանդում է: «Փաստի» աղբյուրների վկայությամբ` նա արդեն վաճառել է գործարանի հաստոցները, երկաթբետոնե կոնստրուկցիաները: Քանդում է գործարանի մասնաշենքերը: Պատերը քանդելով` առանձնացնում է կարմիր տուֆը և վաճառում: Այսպես ասած, քանդման բրիգադը ղեկավարում է Վարդան Այվազյանի աները՝ պարոն Գինոսյանը, ով նախկինում ոստիկանության քննչական բաժնի պետն էր: Ըստ «Փաստի» տեղեկությունների, Այվազյանը, ով իր բարեկամների անունով 16 հանքի տեր է, որոշել է վաճառել նաև Հրազդանում և Եղեգնաձորում գտնվող իր՝ երկաթի և բազմամետաղ հանքերը: Պատմության երեսից ջնջվում է Չարենցավանի հաստոցաշինական գործարանը: Սա, արդյոք, հարազատ Հանրապետական կուսակցությունից խռովածի պատասխան քա՞յլ է, թե Այվազյանը պատրաստվում է «չվել տաք երկրներ», ցույց կտա ժամանակը: Արդյոք պետությունը նրա քանդող ձեռքը չի՞ բռնելու, չէ՞ որ գարծարանն առնելիս Այվազյանը պայմանագրով պարտավորվել է ներդումներ անել, գործարանը չծառայեցնել այլ նպատակի, չփոխել ուղղվածությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր