211652_close_icon
views-count3949 դիտում article-date 09:37 31-10-2017

Տնտեսական պատերազմ․ մեծ կորուստ ունենում են հասարակությունը և պետությունը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ից խորհրդարանը սկսել է Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Այդ նախագիծը սկզբունքորեն ոչնչով չի տարբերվում վերջին գրեթե տասնամյակի բյուջեներից, քանի որ այն գտնվում է, այսպես ասած, գոյատևման փիլիսոփայության շրջանակում: 2009 թվականից ի վեր Հայաստանի գործնականում բոլոր բյուջեները գոյատևման փիլիսոփայության շրջանակում են: Բանն այն է, որ երբ կա հանրային ֆորմալ խնդիր, համակարգն, ըստ էության, առնվազն այդ մասով ստիպված է կոնսոլիդացվել մի խնդրի շուրջ և գործել դրա հաղթահարման ուղղությամբ: Երբ այժմ բուն խնդիրն արդեն համակարգի ներսում է, չկա հանրության թեկուզ ֆորմալ գործոնի հարց լուծելու անհրաժեշտություն, առաջանում է իշխանության համակարգի կոնսոլիդացիայի խնդիր: Չկա կոնսոլիդացիա, սրվում են ներքին հակադրություններն ու հակասությունները: Դրանք սրվում են, հետևաբար տնտեսությունն էլ դառնում է այդ իրադարձությունների, այսպես ասած, զոհը, քանի որ ոչ ոք չի ցանկանում շոշափելի պատասխանատվություն ստանձնել տնտեսական հեռանկարի համար, եթե չունի վստահություն իշխանության հեռանկարի հարցում: Կա տնտեսական պատերազմ իշխող համակարգի ներսում, որն, իհարկե, ընթանում է ոչ բացահայտ, ոչ բառի ամենաուղիղ իմաստով, սակայն հենց դրա տրամաբանությամբ: Պատերազմ տնտեսական ռեսուրսների համար, քանի որ դրանք են նաև կանխորոշելու իշխանության հարցը: Պարզապես այդ պատերազմի առանձնահատկությունն այն է, որ առավել մեծ կորուստ ունենում են ոչ թե մասնակիցները, այլ հասարակությունը և պետությունը: Մասնակիցները, թերևս, կորուստ չեն էլ ունենում, նրանք պարզապես կա՛մ ավելացնում են ունեցածը, կա՛մ ամենավատ դեպքում՝ պահպանում եղածը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր