211652_close_icon
views-count12837 դիտում article-date 22:17 30-10-2017

Ժոզե Մոուրինյո. Մենք ավելի ուժեղ ենք դարձել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բենֆիկայի» հետ կայանալիք հանդիպմանը: «Մեր խնդիրը վաղը խմբից դուրս գալն է: 10 միավորը դրա համար բավարար է: Մենք գիտենք, թե ինչի է ունակ «Բենֆիկան», որը միայն հաղթանակի համար է խաղալու: Մենք խաղացել ենք Եվրոպայի Լիգայում, այժմ նորից մասնակցում ենք Չեմպիոնների լիգայում: Ընդ որում, երկու տարի առաջ «ՄՅՈւ»-ն խմբից դուրս էր թռել, առաջ թողնելով ՊՍՎ-ին ու «Վոլֆսբուրգին»: Կարծում եմ, դա վկայում է մեր առաջընթացի մասին: Մենք մասնակցել են Եվրոպայի Լիգայում և նվաճել այն: Այժմ թիմը մասնակցում է ՉԼ-ին, հաջող է խաղում Անգլիայի առաջնությունում: Իմ կարծիքով, մենք ավելի ուժեղ ենք դարձել: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բենֆիկա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 31-ին:

Նմանատիպ նյութեր