211652_close_icon
views-count6549 դիտում article-date 20:16 30-10-2017

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդունել է Համաշխարհային Բանկի փորձագետների պատվիրակությանը

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Համաշխարհային Բանկի փորձագետների պատվիրակությանը: Պատվիրակությունը ներկայացնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը, որը Հայաստանի Հանրապետության համար նախապատրաստում է «Կայուն զարգացման հողի հետազոտություն» ծրագիրը: Ծրագիրը բազմաշերտ է: Այն իրենում ներառում է տեղեկատվություն հողերի բերքատվության, մշակվող և անմշակ հողատարածքների, ջրի կորուստների, հողի ջրարբիացվածության վերաբերյալ, վերջիններիս կարող են հավելվել նաև հիդրոմետի տվյալները: Այս ամենը հնարավորություն կտա համակարգին ունենալու կառավարման արդիական գործիք, որի գործադրումն էապես կբարձրացնի ինչպես ոռոգման համակարգի գույքի շահագործման արդյունավետությունը, այնպես և կհանդիսանա ջրամատակարարման և հավաքագրման գործառույթների լրացուցիչ վերահսկման մեխանիզմ: Ծրագրում որպես շահառուներ պետական կառույցներից հանդես են գալիս ինչպես գյուղատնտեսության նախարարությունը, այնպես և ջրային տնտեսության պետական կոմիտեն, իսկ հիմնական շահառուները լինելու են ջրօգտագործողները: Կոմիտեի նախագահը կարևորեց ժամանակակից գործիքակազմով ջրային ռեսուրսների կառավարման անհրաժեշտությունը և առաջարկեց պատվիրակությանը առավել կոնկրետ և իրատեսական ճանապարհով տանել ծրագրի զարգացումը: Որպես առաջնահերթ խնդիր կողմերը համաձայնություն ձեռք բերեցին տեղեկատվության փոխանցման ու կարիքների ճշտման պարտավորությունների վերաբերյալ: Պարոն Հարությունյանն առաջարկեց անմիջական շփումների և քննարկումների միջոցով ճշգրտել բոլոր այն խնդիրները, որոնք կնպաստեն ծրագրի արագ զարգացմանն ու ներդրմանը: [b]ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր