211652_close_icon
views-count14847 դիտում article-date 15:31 30-10-2017

Նեյմարը փոշմանել է, որ տեղափոխվել է ՊՍԺ

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը փոշմանել է, որ տեղափոխվել է Ֆրանսիա: Ֆուտբոլիստին դուր չի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի աշխատաոճը, բացի այդ, նա ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել Փարիզի կյանքին: Ընդ որում, Նեյմարը կարոտում է Բարսելոնան ու կատալոնական ակումբը, պարբերաբար շփվում է իր նախկին ակումբակիցներ Լիոնել Մեսիի ու Լուիս Սուարեսի հետ: Մասնավորապես, նախօրեին Նեյմարը հյուր էր գնացել Մեսիին ու Սուարեսին, որոնց հետ համատեղ հանդիպման լուսանկար է տեղադրել Ինստագրամի իր [url=https://www.instagram.com/p/Ba1cVpbDnU4/]էջում[/url]:

Նմանատիպ նյութեր