211652_close_icon
views-count20399 դիտում article-date 14:53 30-10-2017

Մեսին և թիմակիցները հրաժարվել են խաղալ Ադրբեջանի հավաքականի հետ

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները՝ Լիոնել Մեսիի գլխավորությամբ, հրաժարվել են ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի հավաքականի հետ, հայտնում է Report պարբերականը: Արգենտինայի Ֆուտբոլի սոցիացիան մտադիր էր երկու ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի ու Ուկրաինայի հետ՝ հաշվի առնելով, որ այդ երկրները մոտ են Ռուսաստանին, որտեղ 2018 թվականին կայանալու է աշխարհի առաջնությունը: Սակայն բանակցությունների վերջում առաջատար ֆուտբոլիստները՝ Մեսիի գլխավորությամբ, հրաժարվել են Ադրբեջանի տարբերակից և նպատակահարմար գտել խաղալ Նիգերիայի հետ: Մեսին Արգենտինայի ասոցիացիայի նախագահի ու հավաքականի մարզչի հետ զրույցում ասել է, որ երկար ճանապարհ անցնելու խնդիր կա, և որոշվել է խաղալ Նիգերիայի հետ: Արգենտինա-Նիգերիա ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ Կրասնոդարում:

Նմանատիպ նյութեր